Լիցենզավորող (Արտոնագրող) – ООО “ГУД БИ АЙ”
Լիցենզավորված անձ (Լիցենզառու) - ցանկացած իրավաբանական անձ, որն իրավունք ունի օգտագործել Ծրագիրը Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության պահանջներին և սույն Համաձայնագրի պայմաններին համապատասխան:
Լիցենզիա - Ծրագրից փոխհատուցվող հիմունքներով օգտվելու պարզ ոչ բացառիկ իրավունքների տրամադրում՝ սակագներին համապատասխան
Ծրագիր - GOOD.BI-ի համար համակարգչային ծրագիր (ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ դրա բաղադրիչները)՝ հանդիսանում է տվյալների և հրամանների, տվյալների բազայի ամբողջություն, որը Լիցենզավորողի կողմից ներառված է նշված համակարգչային ծրագրում:
Տվյալների աղբյուրներ- Լիցենզավորված անձի տվյալների աղբյուրները, որոնցից Ծրագիրը տվյալներ է ստանում դրանց պահպանման, համակարգման և վերլուծության համար: Դրանց են վերաբերում գովազդային համակարգերի գրասենյակները, վերլուծական համակարգերը, զանգերի հետևման համակարգերը, CRM և այլ Ծրագրեր, որոնք ունեն API:
Գրանցում - Լիցենզավորված անձի գործողություն է, որն ուղղված է Հաշիվ ստեղծելու միջոցով Ծրագրին միանալուն:
Հաշվառման գրանցում –Լիցենզավորողի համակարգում գրանցում (մուտք/գաղտնաբառ զույգը) և տեղեկության հավաքում, որը պահպանում է Լիցենզավորված անձի տվյալները և թույլ է տալիս վերջինիս նույնականացնել և լիազորել:
Սակագնային պլան - Ծրագրից օգտվելու իրավունքի չափը, որն ընտրվել է Լիցենզավորված անձի կողմից https://good.bi/ հասցեում տեղադրված գնացուցակից և ընդունվել է հաշիվ-ապրանքագրի վճարման միջոցով։
Լիցենզավորված: ООО «ГУД БИ АЙ», ՀՎՀՀ 02860087, Հայաստանի Հանրապետություն, 0001, ք. Երևան, Հյուսիսային պողոտա, 5-152 , Փոստ: support@good.bi, Տնօրեն Chystyakova E.G.